Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Պիետրո Պարոլինին Նորին Սրբության Պետական քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Ձերդ Գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նորին Սրբության Պետական քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում Հայաստանի Հանրապետության եւ Սուրբ Աթոռի միջեւ քրիստոնեական արժեքների վրա խարսխված ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել եւ ընդլայնվել:
Մաղթելով Ձեզ հաջողություն Ձեր բարձր եւ պատասխանատու առաքելության իրականացման մեջ՝ խնդրում եմ ընդունել, Ձերդ Գերազանցություն, իմ խորին հարգանքների հավաստիքը»:




























