Ոստիկանությունում ծառայության անցնելու նվազագույն տարիք կսահմանվի 18 տարին: ՀՀ ոստիկանությունը կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի հաստատմանն է ներկայացրել «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որով սահմանվում է ոստիկանական ծառայության անցնելու նվազագույն տարիքային շեմ՝ հաշվի առնելով ոստիկանությունում ծառայության առանձնահատկությունները:
Ներկայումս ՀՀ ոստիկանությունում ծառայության անցնելու համար առավելագույն տարիք է սահմանված 30 տարեկանը, սակայն նախատեսված չէ ծառայության անցնելու նվազագույն տարիքային շեմը:




























