Ճապոնիայի կառավարությունը պետբյուջեից ավելի քան 470 մլն դոլար կհատկացնի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում ռադիոակտիվ ջրերի արտահոսքը դադարեցնելու համար:
Միջոցների մեծ մասն ուղղվելու է հողի սառեցված ուղղահայաց շերտերից պատնեշներ կառուցելուն: Դա պետք է կանխի ջրի՝ օվկիանոսում հայտնվելը: Որոշում է կայացվել նաեւ ստեղծել պրոֆիլային նախարարների հանձնաժողով եւ ԱԷԿ-ում դրա բաժանմունքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Կիոդոյին:
Հիշեցնենք, որ օգոստոսի կեսին հայտնաբերվել որ, որ «Ֆուկուսիմա-1»-ից մոտ 300 տոննա ռադիոակտիվ ջուր է արտահոսում: Չի բացառվում, որ այդ ջուրը օվկիանոսն է լցվում:
«Ֆուկուսիմա-1»-ի տարածքում ռադիացիայի ռեկորդային բարձր մակարդակ է արձանագրվել ջրում
Ավելի վաղ ատոմային էներգիայի վերահսկողության կոմիտեն արտահոսքի վտանգավորության մակարդակը INES-ի սանդղակով 3 աստիճան էր գնահատել:
«Ֆուկուսիմա-1»-ում ռադիոակտիվ վտանգը հասել է «լուրջ» մակարդակի
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում վթարը տեղի է ունեցել 2011թ մարտին Ճապոնիայում տեղի ունեցած 9 մագնիտուդով երկրաշարժից հետո:





























