«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի դոկերից վերցված ծովի ջրի նմուշներում տրիտի մակարդակը կազմել է 4,7 հազար բեկերել/լիտր: Ռադիոակտիվ տարրի ռեկորդային բաղադրությունն արձանագրվել է օգոստոսի 15-ին վերցված ջրի նմուշներում: Օգոստոսի 11-ի նմուշներում տրիտի բաղադրությունը 3,8 հազար բեկերել/լիտր էր:
Ենթադրվում է, որ ռադիոակտիվ տարրերի բարձր տոկոսի պատճառը գրունտային աղտոտված ջրերի արտահոսքն է: Կայանի օպերատոր ТЕРСО-ն առայժմ չի կարողանում բացատրել այս տարվա մայիսից սկսած ծովի ջրում ռադիոակտիվ տարրերի աճը:
Երկուշաբթի հրապարակված ցուցանիշներն ամենաբարձրն են 2011թ. մարտի վթարից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Կիոդոն»:
2011թ. մարտին «Ֆուկուսիմա-1»-ում վթարը հանգեցրել էր ռադիացիայի արտահոսքի հողում, օդում եւ ծովում: Վթարի հետեւանքների լիարժեք վերացումը 30-40 տարի կտեւի:





























