Պաշտոնական Բրյուսելը չի շտապում արձագանքել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արած հայտարարությանը, թե նա « հաստատել է Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը եւ ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում»:
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակը` Փիթըր Սթանոն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է, որ Եվրոպական հանձնաժողովում ուշի-ուշով հետեւում էին Մոսկվայում ընթացող Պուտին-Սարգսյան հանդիպմանը, սակայն ձեռնպահ մնաց որեւէ գնահատականից կամ մեկնաբանությունից:
Եվրահանձնաժողովից փոխանցել են, որ այժմ այդ տեղեկատվությունը ճշտում են իրենց հայաստանյան գործընկերների հետ, եւ պաշտոնական որեւէ հայտարարություն կամ պատասխան կարող են տալ միայն Հայաստանի բանագնացների կողմից որոշակի մանրամասների տրամադրումից հետո:
Հիշեցնենք, որ ակնկալվում է, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արեւելյան գործընկերության երկրների գագաթնաժողովում պիտի նախաստորագրվի ԵՄ - Հայաստան Ասոցացման համաձայնագիրը:
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներըն օգոստոսի 3-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, համաձայն որի Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն եւ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը։





























