Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: Այս մասին հայտարարել երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ սեպտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ընդգծել է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Նրա խոսքով՝ Սահակաշվիլիին քրեական պատասխանատվության կանչելու դեպքում դա հասարակության մեջ մեծ աժիոտաժ չպետք է առաջացնի: «Դա նորմալ գործընթաց է, դա տեղի է ունենում ոչ միայն Վրաստանում, այլեւ եվրոպական պետություններում: Տեղյակ եք, որ նմանատիպ հարցեր կապված են Սարկոզիի, իտալիայի նախկին վարչապետի հետ»,-ընդգծել է Իվանիշվիլին:





























