Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտնել է, թե Թուրքիայում սիրիացի գաղթականների թիվը հասել է 500 հազարի։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Թուրքիայի 20 նահանգների 20 ճամբարներում ապաստանել են 200 հազար սիրիացի, իսկ երկրում նրանց ընդհանուր թիվը հասնում է 500 հազարի։
«Թուրքիայում 45 հազար սիրիացի աշակերտ շարունակում են իրենց ուսումը։ Այս ընթացքում փախստականների համար նախատեսված կացարաններում ծնվել է 5 638 երեխա»,-նշվել է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։




























