2-րդ տեսակի շաքարախտի առկայությունը նկատելիորեն կարող է մեծացնել կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը: Այդ մասին գրում է «Food Consumer» կայքը՝ վկայակոչելով «Health Care for Women International» ամսագրում հրապարակված հոդվածը: Հետազոտության համաձայն, որն իրականացվել է Երեւանում Հայաստանի Ամերիկյան համալսարանից Լ. Խաչատրյանի ու նրա գործընկերների գլխավորությամբ, ուշ տարիքում հղիությունը նույնպես մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը:
302 կանանց հետազոտությունը ցույց է տվել, որ 2-րդ տեսակի շաքարախտով տառապող կանաց շրջանում կաթնագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը 5 անգամ գերազանցում է, քան այն դեպքում, երբ նման հիվանդություն չկա: Ամեն տարի հղիության հետաձգումը 13 տոկոսով ավելացնում է կրծքագեղձի քաղցկեղի սպառնալիքը: Իսկ արհեստական վիժումը 186 տոկոսով է ավելացնում սպառնալիքի հավանականությունը: Մյուս կողմից, ցանկացած ծննդաբերությունը 64 տոկոսով նվազեցնում է կաթնագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Կրծքագեղձի քաղցկեղը հաճախ հանդիպում է Արեւմուտքում, որտեղ սնունդն ու կենսակերպը զգալիորեն տարբերվում են զարգացող երկրներից: Հայտնի է, որ սնունդն ու կենսակերպը կարող են ազդել կաթնագեղձի քաղցկեղի առաջացման վտանգի վրա:





























