Մինսկի Պարտիզանական շրջանի դատարանը սեպտեմբերի 6-ին որոշում է կայացրել չփոխել «Ուրալկալիի» գլխավոր տնօրենի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, լրագրողներին է հայտնել գործարարի փաստաբաններից մեկը:

 «Պատճառը մեզ բացատրել են, սակայն այդ մասին խոսել չենք կարող»,-ասել է նա: Փաստաբանն ընդգծել է, որ խոսք չի գնացել խափանման միջոց հանդիսացող կալանքը գրավի դիմաց բաց թողնելով փոխարինելու մասին, գրում է «Ինտերֆաքսը»:

Սեպտեմբերի 9-ին Բաումգարտների փաստաբանները մտադիր են բողոքարկել այսօրվա որոշումը Մինսկի քաղաքային դատարանում, փոխանցում է ԲելաՊանը:

Հիշեցնենք, որ «Ուրալկալիի» գլխավոր տնօրենը ձերբակալվել էր Մինսկում օգոստոսի 26-ին՝ Բելառուսի վարչապետի հետ հանդիպումից հետո: