Քասախ գետի Գեղարոտ վտակի վրա փոքր հէկ կառուցող «Իփրա» ընկերության լիցենզիան կկասեցվի: Հարցը ներառվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի նիստի օրակարգ:

«Իփրա» ընկերությունն ունի լիցենզիա` կառուցելու «Ալպիական» անվանումը կրող ՀԷԿ, սակայն պարտավորվել է ՀՀ պետական բյուջե փոխանցել 3.18 մլն դրամ, ինչը չի կատարել: Լիցենզիան կկասեցվի` մինչ այդ պարտավորության կատարումը:

«Իփրա» ընկերության հիմնադիրներն են Վարդան Ավագյանը, Կարեն Սարգսյանը եւ Սոկրատ Գրիգորյանը: