36-ամյա Բավական Խաչատրյանին շահագործման նպատակով հավաքագրել է մարդկանց եւ կազմակերպել նրանց սեռական շահագործումը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 36-ամյա Բավական Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահագործման նպատակով հավաքագրել է մարդկանց եւ կազմակերպել նրանց սեռական շահագործումը: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3 –րդ մասի 1-ին կետով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):

Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ  10-14 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել սեպտեմբերի 5-ին:

Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: