ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանի 3-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ պատգամավորներին հասցեագրված նամակների շարքում  Սամվել Ալեքսանյանի հետ հանդիպելու, մեքենա ձեռք բերելու հարցում օգնության խնդրանք է եղել: Այս մասին հայտնում է  parliamentmonitoring.am-ը՝ ամփոփելով ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանի հերթական նստաշրջանի մեկնարկից առաջ  գարնանային նստաշրջանը:

Կայքի միջոցով քաղաքացիները պատգամավորներին ուղղել են 43 նամակ: Դրանց արձագանքել են պատգամավորներից միայն երկուսը՝  Նաիրա Զոհրաբյանը եւ Արծվիկ Մինասյանը: 43  նամակներից միայն 13-ն են  ինչ-որ չափով վերաբերել հարցերի  օրենսդրական կարգավորմանը: Գերակշռող մասը բովանդակել է  սոցիալական բնույթի մասնավոր հարցեր. ապահովել աշխատանքով, լուծել բնակարանային խնդիր, ֆինանսավորել վերջին զանգի միջոցառումը, վճարել կոմունալ եւ ուսման վարձերը: Եղել են Սամվել Ալեքսանյանի հետ հանդիպելու, մեքենա ձեռք բերելու հարցում օգնության խնդրանքներ:  43 նամակներից 5-ը հասցեագրվել են Հովիկ Աբրահամյանին, 5-ը` Սամվել Ալեքսանյանին, 7-ը` Գագիկ Ծառուկյանին: