«Ամերիաբանկը» ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ընդլայված մասնաճյուղ է բացել: Բացմանը մասնակցել է ԼՂՀ բարձր պաշտոնեությունը՝ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ արա Հարությունյանը, խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը: Բացմանը ներկա են եղել նաեւ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ր «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը:Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ամերիաբանկի»՝ մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, նոր մասնաճյուղում բացվլ են ապահովագրական ու գնահատող կազմակերպության գրասենյակներ, ինչպես նաեւ պետական նոտարակն գրասենյակ: «Մենք նրանց մեզ մոտ ենք հրավիրել, որպեսզի բանկային ծառայություններից բացի, մեր հաճախորդները կարողանան դրանց հետ կապված ֆինանսական ծառայություններ ստանալ: Սա նորամուծություն է եւ՛ Արցախի, եւ՛ Հայաստանի Հանրապետության համար»,- հավելել է Ա.Բարսեղյանը:Նրա խոսքով այժմ մասնաճյուղի վարկային փաթեթը, որը գործում է 2008թ.-ից, կազմում է մոտ 15 մլն դոլար: Ղարաբաղում նոր մասնաճյուղերի նախագծերի վերաբերյալ հարցին Բարսեղյանը պատասխանել է.«Մոտ ժամանակներս մենք նախատեսում ենք նոր հաճախորդների ներգրավել: Եթե հասնենք նախատեսված ֆինանսական ցուցանիշներին, ապա պատրաստ կլինենք ընդլայնվել»:Մասնաճյուղի վերակառուցմանը զուգահեռ բանկը ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար մի շարք առաջարկներ ունի:
Այսպես, մոտակա 3 ամսվա ընթացքում բոլոր հաճախորդները, ովքեր ձեռք կբերեն «Ես Արցախի ապագան եմ» բանկային քարտ, մեկ տարվա ընթացքում արտոնյալ պայմաններով կարող են օգտվել մի շարք ծառայություններից: «Մասնավորապես նրանք կկարողանան վարկեր ստանալ, այդ թվում հիպոթեքային, գործող դրույքից մեկ տոկոս ցածր: Բոլոր ավանդների համար, հակառակ, դրույքը մի տոկոս բարձր կլինի: Ավանդային արկղերի 12-ամսյա վարձակալման դեպքում մենք առաջարկում ենք 50 տոկոս զեղչ»,- նշել է Ա. Բարսեղյանը:
Իրավաբանական անձիք աշխտավարձային քարտերի պատվերի ժամանակ կարող են արտոնություններ ստանալ: 25 եւ ավելի աշխատակիցների ներգրավման դեպքում Visa Electron/Maestro Cirrus եւ Visa Cassic/MasterCard Standard քարտերը մեկ տարվա ընթացքում կսպասարկվեն անվճար:«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ՀՀ-ում ունի 10, իսկ ԼՂՀ-ում 1 մասնաճյուղ: 2013թ.-ի 1-ին կիսամյակի վերջում բանկի ընդհանուր ակտիվը կազմել է 366.4 մլրդ դրամ, կամ ընթացիկ փոխարժեքով 889 մլն դոլար(+49,5 տոկոս 2012թ.-ի համեմատ): Համախառն վարկային փաթեթը 1-ին կիսամյակի վերջում կազմել է 157.2 մլրդ դրամ, կամ 381.5 մլն դոլար(+10.7 տոկոս): «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը Կիպրսոում տեղակայված Ameria Group CY Limited-ն է:





























