Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Սեպտեմբերի 8-ին`ժամը 06:00-ի սահմաններում, Opel Vectra մակնիշի 32 ՕՏ 479 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Լճափ գյուղի խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտամիջում գտնվող ժայռաբեկորների վրա, հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետեւանքով տեղում 2 հոգի մահացել են, իսկ 51-ամյա Զավեն Հակոբյանը եւ 25-ամյա Արամ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Վիրավորներին բժշկական կենտրոն են տեղափոխել ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցները եւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, որոնց աշխատանքները տեղում ղեկավարում էին Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանը եւ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանը: Ավտոմեքենայի՝ գլխիվայր շրջվելու հետեւանքով մահացածները դուրս էին նետվել ավտոմեքենայից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարը` shamshyan.com-ի:





























