Միջոցառման ընթացքում հավաքվածների ուշադրությանը ներկայացվեց «Հյուսիս» պարբերականի պատմության վերաբերյալ զեկույց…
Սանկտ-Պետերբուրգում կայացել կրթամշակութային երեկո`նվիրված Սանկտ - Պետերբուրգում պարբերաբար լույս տեսնող հայկական առաջին տպագիր թերթի՝ «Հյուսիսի» ծննդյան 150 – ամյակին, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը՝ վկայակոչելով «Պետերբուրգի հայերի տեղեկագիր» հրատարակչությանը: Միջոցառումը սկսվեց Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանի եւ «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության տարածաշրջանային նախագահ Գրիգորի Աղաջանյանի ողջույնի խոսքով:
Միջոցառման ընթացքում հավաքվածների ուշադրությանը ներկայացվեց «Հյուսիս» պարբերականի պատմության վերաբերյալ զեկույց եւ այդ հրատարակության խմբագիր Ռաֆայել Պատկանյանի կենսագրությունը, որը նախապատրաստել էր «Պետերբուրգի հայերի տեղեկագիր» թերթի խմբագիր Ալեքսանդր Նազարյանը: Կոնստանտին Խուրշուդյանի կատարմամբ հայերեն հնչեցին Ռաֆայել Պատկանյանի բանաստեղծությունները: Հենրիխ Բաղինյանը պատմեց Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Քերովբե Պատկանովի ճակատագրի մասին, որի 180-ամյակը լրացել է մայիսի 16-ին, եւ նրա որդու՝ Ռուսական կայսրեկան աշխարգհագրական համայնքի ներկայիս անդամ Սերաֆիմ Պատկանովի մասին: «Ազգային մշակույթի տուն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Թամարա Սմիրնովան լսարանի հետ կիսվել է Սանկտ-Պետերբուրգում գործող ազգային կազմակերպությունների հետ համագործակցության մասին: Որպես եզրափակում գրադանավարուհի Գորանա Բուտուրովիչը ծանոթացրել է գրադարանի աշխատանքներին ու ապագա ծրագրերին:





























