Հայտնաբերվել է Վրաստանի Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում սեպտեմբերի 7-ին` ժամը 18.00-ի սահմաններում կորած է ՀՀ քաղաքացի, Ալավերդի քաղաքի ըմբշամարտի դպրոցի սան Հ. Մ. (ծնվ. 1997թ.,) դին: Ժամը 14.34-ին ջրասուզակ-ջրափրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձվածի դին:
Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից` վկայակոչելով Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում ՀՀ արտաքին գործերի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների պատասխանատուները, ԱԳՆ հերթապահը եւ Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդականը:





























