Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տարածքում գտնվող «Անտառ-պուրակում», սեպտեմբերի 7-ին, ժամը 15.45-ի սահմաններում հրդեհ է բռնկվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնել է 9-11 ծառայության հրշեջ 13 մարտական հաշվարկ, հրդեհը մարվել է ժամը 20.32-ին, այրվել է մոտ 8 հա անտառապատ տարածք:

Հրդեհի առաջացման պատճառներն ու նյութական վնասի չափը պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: