Վարդենիս-Մարտունի ճանապարհի 1-ին կմ-ին, սեպտեմբերի 8-ին, ժամը 20.10-ին, «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենան  բախվել  է «ԳԱԶ-33023» մակնիշի ավտոմեքենային, որն էլ՝  «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ԳԱԶ-33023»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց, իսկ ուղեւորները` 32-ամյա Հարություն Շաբոյանը եւ Լյովա  Նավոյանը, տեղում մահացել են: