Վրաստանի Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում հայտնաբերված 16-ամյա Հ. Մ-ի դին այսօր` սեպտեմբերի 9-ին, բերում են Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալավերդիի Սայաթ-Նովայի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Ալվարդ Բաբայանը:

Նա նշեց, որ իրենք Ըմբշամարտի դպրոցից գրություն էր ստացել առ այն, որ սեպտեմբերի 4-13-ին,  Հ.Մ.-ն հարգելի պատճառներով կբացակայի դասերից, քանի որ մասնակցելու է Վրաստանում կայանալիք ըմբշամարտի մրցումներին, որը կկայանա սեպտեմբերի 5-սպետեմբերի 13-ը: «Մեր քաղաքը Քոբուլեթիի հետ քույր քաղաքներ են, այնտեղ էլ կա ըմբշամարտի դպրոց, այստեղ էլ, ամեն տարի լինում են մրցումներ, մի անգամ էլ մենք էլ ենք ընդունել այնտեղից աշակերտներ, գալիս են, այստեղ ընտանիքներում են մնում, մեզնից են գնում, այնտեղ ընտանիքներում են գնում, արդեն բարեկամացել են»,- ասաց Ալվարդ Բաբայանը` հավելելով, որ պատվիրակությունում իրենց դպրոցից 7 կար: Քոբուլեթի էր մեկնել նաեւ Ալավերդիի քաղաքապետը, Լոռիի մարզպետը, քանի որ այնտեղ իշխանափոխություն է եղել, գնացել էին պայմանագրեր կնքելու, թարմացնելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտնաբերվել է Վրաստանի Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում սեպտեմբերի 7-ին` ժամը 18.00-ի սահմաններում կորած է ՀՀ քաղաքացի, Ալավերդի քաղաքի ըմբշամարտի դպրոցի սան Հ. Մ. (ծնվ. 1997թ.,) դին: Ժամը 14.34-ին ջրասուզակ-ջրափրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձվածի դին:

Մանրամասները կներկայացնենք առաջիկայում: