Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում կայացած D’Black Blues Orchestra խմբի համերգին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը կարեւորել է հայտնի երաժշտական խմբերի համերգների կազմակերպումն Արցախում, ինչը մեծ դերակատարություն ունի հանրապետությունում մշակութային կյանքի զարգացման գործում: