Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, բանդայի գործով դատավարության ժամանակ, այսօր՝ սեպտեմբերի 9-ին «բանդայի» գործով անցնող ամբաստանյալներ Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի եւ Արթուր Մանուկյանի ինքնավնասման փաստով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, բանդայի գործով դատավարության ժամանակ  սեպտեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: Երբ դատավոր Մխիթար Պապոյանը ամբաստանյալներից Դավիթ Գալստյանին խնդրել է նստել, նա քմծիծաղով արձագանքել է. «Նստե՞լ: Արդեն քանի տարի է ծծում եք մեր արյունները, անեք իմ արյունն էլ»: Այդ ասելուց հետո  նա իր ձեռքի ածելիով բացել է փորն ու սկսել է ինքնավնասել իրեն: Նրան են միացել ամբաստանյալներից Արթուր Մանուկյանն ու Սամվել Դավթյանը: Բացի այդ, ամբաստանյալներից Քյարամ Ամոյանին հրաժարվել են սայլակ տրամադրել եւ նրան գրկած են բերել դատարան: Այժմ շտապօգնությունը փորձում է ամբաստանյալներին առաջին բուժօգնություն ցուցաբերել: