Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն` Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության ղեկավար անձնակազմը, բնապահպանական պետական տեսչության, ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տնօրինությունները եւ տարածքային բաժինների պետերը:
Քննարկման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես.
1. Մինչեւ օրվա վերջ մշակել եւ ներկայացնել, առանց ջրօգտագործման թույլտվության ձկնատնտեսությունների կողմից ապօրինի շահագործվող 43 խորքային հորերի, որպես առաջնային քայլ, փականային ռեժիմի բերման աշխատանքների ժամանակացույցը:
2. Ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի եւ առաջարկություններ կներկայացնի.
ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ կներկայացնի առաջարկություններ խորքային հորերի մոնիտորինգի ավտոմատ համակարգի ներդրման ուղղությամբ:





























