Երեւանում տրանսպորտը պետք է մեկ ընկերություն ղեկավարի: Նման կարծիք այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանի հայրենական ապարանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Քաղաքային տրանսպորտի շուրջ ներկայումս ստեղծված իրավիճակը կարող է շտկել պետություն-մասնավոր սեկտոր գործընկերության բանական ձեւը: Այս դեպքում հաշվի կառնվեն ոչ միայն բիզնեսի շահերը, այլեւ պետության»,-ասել է Սաֆարյանը: Նման սցենարի դեպքում, հավելել է նա, մասնավոր ընկերությունները, որոնք ունեն անգամ 5-10 միկրոավտոբուս, կկարողանան այն հանձնել մեկ ընկերության, գործնականորեն մասնակցություն ստանալ եւ արդյունքում՝ դիվիդենտներ:

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով՝ այդ որոշումը բանական է այնքանով, որ մասշտաբի էֆեկտի արդյունքում հնարավոր կլինի էժանացնել ավտոպարկի սպասարկումը: