Ճաչաողական այցով Արցած ժամանակ Դանիայի Թագավորության խորհրդարանի՝ Ֆոլկետինգի, պատգամավորներ Եվա Կյեր Հանսենը, Մյոլլեր Մարի Կրարուպը մտադիր են տարբեր հանդիպումների ընթացքում շատ բան իմանալ Լեռնային Ղարաբաղի մասին: Այս մասին ննանք այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ասել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ:

Պատվիրակությանն ուղեկցում  է Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանը։

Ողջունելով հյուրերին ու  գոհունակություն հայտնելով այցի կապակցությամբ, ԱԺ նախագահը կարեւորել է այն։ «Համոզված եմ, որ ձեր այցն ամենալավ միջոցն է իրավիճակին անմիջականորեն տեղում ծանոթանալու  համար, առավել եւս, որ առանց  նման շփումների դժվար է պատկերացնել որեւէ  հիմնախնդրի լուծում կամ հակամարտության կարգավորում, լինի այստեղ, թե աշխարհի մեկ այլ վայրում»,-ասել է նա:  

Իր հերթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տիկին Հանսենը հայտնել է, որ առաջին անգամն են այստեղ եւ մտադիր են տարբեր հանդիպումների ընթացքում շատ բան իմանալ Լեռնային Ղարաբաղի մասին։

Զրույցի ընթացքում շոշափվել են տարաբնույթ հարցեր՝ կապված  ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքի, Ազգային ժողովի կառուցվածքի ու կազմի, օրենսդրական գործունեության, օրենսդիր մարմնում ներկայացված կուսակցությունների, երկրի սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային կյանքի հետ։

Պատասխանելով դանիացի պատգամավորների եւ նրանց ուղեկիցների հարցերին,  ԱԺ նախագահը  հարկ եղած պարզաբանումներն է տվել դրանց։