Նորվեգիայում սեպտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում հաղթել է աջակենտրոն կոալիցիան, կառավարությունը կունենա կին ղեկավար՝ պահպանողական կուսակցության առաջնորդ Էռնա Սոլբերտը։
Պարտված վարչապետ Յենս Ստոլենբերգը խոստացել է, որ իր կոալիցիան կառուցողական ընդդիմություն կդառնա։
Ըստ քվեաթերթիկների 75%-ի հաշվարկի`աջակենտրոն դաշինքը խորհրդարանում ստանում է 96 տեղ, ընդ որում՝ մեծամասնություն ձեւավորելու համար անհրաժեշտ է 85 մանդատ: Գործող վարչապետ Յենս Ստոլտենբերգի կողմնակիցներն ունեն 72 տեղ, հաղորդում է lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:
«Այսօր մենք պատմություն գրեցինք», - հայտնել է Սոլբերգը:
Նորվեգիայի վարչապետ Ստոլտենբերգը, ձայների կեսից ավելիի հաշվարկից հետո իր ընտրողների առաջ ելույթ ունենալով Նորվեգիայի NRK հեռուստատեսության ուղիղ եթերում, ընդունել է իր գլխավորած դաշինքի պարտությունը եւ խոստացել, որ ապագա խորհրդարանի աշխատանքում «կառուցողական ընդդիմություն կլինի», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























