Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, սեպտեմբերի 9-ին, ժամը 16.30-ին, Արզնի գյուղի 6-րդ փողոցից բերման են ենթարկել 25-ամյա Աբրահամ Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 1-ին մասի մեղադրանքով:





























