Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, սեպտեմբերի 9-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 47-ամյա Գագիկ Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2006 թ. հունվարի 16-ից Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի իրավապահների կողմից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու մեղադրանքով: