Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի մոտ, սեպտեմբերի 9-ին, ժամը 13.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























