Երեւանի Աճառյան թաղամասի թիվ 1/1 հասցեի մոտ, սեպտեմբերի 9-ին, ժամը 10.00-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-2110», «Տոյոտա Պրադո», «Օպել» եւ «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























