Աշտարակի խճուղում` «Կարմիր Խաչ» վերականգնողական կենտրոնի հարեւանությամբ, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 01.00-ին, «Լադա-11193» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Լադա-11193»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























