Երեւանի Հերացու փողոցի թիվ 5 շենքի մոտ, սեպտեմբերի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, իրար են բախվել «ԳԱԶ-52», «Ռենո» եւ  «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: