«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 10-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409,67 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0, 32%-ով կամ 1,33 դրամով;

Բորսայում այսօր վաճառվել է 2,3 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքն իջել է մինչեւ 408 դրամ,, վաճառքինը՝ 411 դրամ:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր ամրապնդվել է դոլարի նկատմամբ, քանի որ Սիրիայի դեմ հարձակման հավանականությունը փոքրացել է, իսկ ԱՄՆ-ում զբաղվածության վերաբերյալ պաշտոնական հրապարակումները բացասական են: Եվրոն այսօր բարձրացել է մինչեւ 1,3280 դոլար, այնուհետ կայունացել 1.3240-ին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 33,0600 ռուբլի: Դոլարը թուլացել է նաեւ ռուբլու նկատմամբ: