Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ հաշվետվություն, որն առանձնակի հետաքրքրություն չառաջացրեց պատգամավորների շրջանում։
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որպեսզի ընդգծի անվստահությունը հնչող հաշվետվության նկատմամբ, պատմեց անեկդոտ. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարում է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով աջակցություն նախագահական ընտրություններում։ Սերժ Սարգսյան ԱՄՆ է ուղարկում Տիգրան Մուկուչյանին։ Երկու օր անց Սարգսյանին զանգում է Օբաման ու ասում. «Քո արածն արած է։ ԱՄՆ նախագահի ընտրություններում դու ես հաղթել։ Պարոն Մուկուչյան, սա այն է, ինչ որ տեսնում է ժողովուրդը եւ օգտագործում է բանահյուսության մեջ։ Ընտրախախտումները շատ կարեւոր պետական հարց է, որի ֆոնին, ցավոք սրտի ձեր կերպարն ահա այսպիսինն է»։
Ի պատասխան՝ Տ. Մուկուչյանն ասաց. «Հարցն այն չէ, որ իմ հասցեին եք վատ բաներ ասում, հարցն այն է, որ ժողովուրդը Ձեզնից ամեն ինչի վատ փաթեթավորմանն է սպասում, այն ինչ Դուք ասեցիք իմ հասցեին, կարծում եմ Դուք էլ լավ գիտեք, թե ինչ է ասել Թումանյանը ձեր տեսակի մասին... ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամփան»։





























