Սեւանում մոտորանավակների վարումը կանոնակարգված չէ, դրանք հայտնվում են լողացող մարդկանց արանքում՝ վտանգելով հանգստացողների կյանքը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հարց ուղղելով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:

Ն. Փաշինյանը օրինակ բերեց հարեւան Վրաստանին, որտեղ ջրի վրա նշումներ են իրականացնում՝ մոտորանավակների շարժը կանոնավորելու համար:

ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը պատասխանեց, որ այդ հարցն իրեն էլ հետաքրքրում է, սակայն դրա կանոնակարգմամբ զբաղվում են նաեւ այլ գերատեսչություններ՝ ջրային ոստիկանությունը, արտակարգ  իրավիճակների նախարարությունը: