Սեւանի մակարդակը ներկայում գտնվում է 1900 մ 56 սմ բարձրության  վրա: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նրա խոսքով՝ դեռեւս 2,85 մետր բարձրացնելու հնարավորություն կա՝ մինչեւ 2028 թ.: Այդ ընթացքում Սեւանի ափամերձ տարածքը պետք է մաքրվի շինություններից ու անտառներից: Հաշվի առնելով ալիքի բարձրությունը՝ Սեւանի ափին կթույլատրվեն միայն այն շինությունները, որոնք գտնվում են 1905 մ բարձրության վրա:

Ա. Հարությունյանը վստահեցրեց, որ ափամերձ տարածքում հողի որեւէ օտարում տեղի չի ունեցել, որոշ տարածքներ տրվել են միայն վարձակալության հիմունքներով՝ «Սեւան» ազգային պարկի տնօրինության կողմից: