Թուրքիայում պատրաստվում են ահաբեկիչներ ավելի քան 83 երկրներից, այդ թվում նաեւ Կովկասից՝ Սիրիայում օրինական իշխանությանն ընդդիմանալու համար: Այս մասին հայտնել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը՝ Մոսկվայում Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը:
«Թուրքիայում տեղի է ունենում ավելի քան 83 երկրներից ահաբեկիչների պատրաստման, ֆինանսավորման, սպառազինման եւ նախապատրաստման գործընթաց, որոնք ագրեսիա են իրականացնում մեր երկրի դեմ… եւ նրանց շարքում կան նաեւ եկվորներ Կովկասից եւ Չեչնիայից. նրանք ահաբեկիչներ են», - նկատել է Մուալեմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սիրիայի արտգործնախարարը նշել է, որ թեեւ Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ պատմականորեն եղած բարեկամական հարաբերություններին, Թուրքիան միանգամայն հակառակ, թշնամական դիրք է զբաղեցնում:





























