Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 20/3 շենքի արտաքին պատից, այսօր սեպտեմբերի 10-ի առավոտյան,մի քանի քար թուլացել եւ թափվել են. նկատվում են ճաքեր:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Վեդի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարների ակնադիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շենքի արտաքին պատին առաջացել է ճաք (2-3 սմ լայնությամբ), եւ 1-ին հարկից պոկվել եւ թափվել են քարեր: