Մախաչկալայի նախկին քաղաքապետ Սաիդ Ամիրովին եւ մի շարք այլ պաշտոնյաների մեղադրում են Դաղստանում Ռուսաստանի ՔԿ աշխատակից Արսեն Հաջիբեկովի սպանության կազմակերպման մեջ: Բացի այդ, նրանց կասկածում են ահաբեկչության կազմակերպման եւ զենքի ապօրինի շրջանառության մեջ:
«Իզվեստիայի» տեղեկություններով՝ քննիչները հետախուզել են նրա եւ նրա փեսայի տունը, որտեղ զենք եւ զինամթերք են հայտնաբերել, մասնավորապես, «Ստրելա-2Մ» ԶՀՀ:
Հիշեցնենք, որ Սաիդ Ամիրովը ձերբակալվել է Մախաչկալայում՝ զարմիկի հետ միասին: Հետաքննության տվյալներով՝ Ամիրովը պատվիրել է ՔԿ ներկայացուցիչ Արջեն Հաջիբեկովի սպանությունը:




























