Սեպտեմբերի 11-13-ը եւ 17-ին նույնականացման քարտեր եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր ստանալու դիմումներ չեն ընդունվելու: Այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանության մամուլի ծառայությունը:

Պատճառն այն է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը տեղափոխվում է նոր վարչական շենք (գտնվելու վայրը` ք. Երեւան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 շենք):