«Դիլիջան» ազգային պարկի Գոշ լճի շրջակայքում, սեպտեմբերի 14-ին, տեղի կունենա աղբահավաք: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Facebookյան «Փրկենք Գոշ լիճը» նախաձեռնությունը:

Կազմակերպիչներն են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, Համահայկական բնապահպանական ճակատը, Դիլիջանի Օրհուս կենտրոնը:

«Ակցիայի նպատակն է մաքրել լճի շրջակայքը կենցաղային աղբից, ինչպես նաև հրավիրել հանրության ուշադրությունը Գոշ լճի խնդիրներին»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:

Ակցիայի աջակիցներն են Կովկասյան բնության հիմնադրամը (CNF), Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստանը (WWF-Armenia), «Դիլիջան» ազգային պարկը: