Երեւանում, ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա նախօրեին՝ սեպտեմբերի 9-ին, դարձյալ ինքնասպանության դեպք է գրանցվել: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Պարոնյան փողոցի 2-րդ շենքում:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նույն շենքի Սարգիս անունով բնակչի դին սեպտեմբերի 9-ին գտել են լոգարանում կախված վիճակում: Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է:
Նա 38 տարեկան էր: Հանգամանքները պարզվում են:





























