Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շնորհավորական ուղերձ է հղել Սերգեյ Սոբյանինին՝ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սերգեյ Սեմյոնի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ:

Կայացած ընտրությունների արդյունքները վկայում են մոսկվացիների բարձր վստահության եւ Մոսկվայի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման գործում քաղաքական եւ վարչական գործունեության Ձեր հարուստ փորձի պահանջարկի մասին:

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի բարգավաճմանն ու նրա բնակչության բարեկեցությանը»: