Ոստիկանության Մասիսի բաժնում, սեպտեմբերի 9-ի երեկոյան, հաղորդում էր ստացվել, որ Այնթապ գյուղի մի տնից գողություն է կատարվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.15-ի սահմաններում, 26-ամյա Արսեն Ս.-ն, պատուհանը բացելով, մտել է այդ տունը եւ փորձել գողություն կատարել, սակայն հանդիպելով տանտիրոջը` դիմել է փախուստի:
Արսեն Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:





























