Ոստիկանության Գառնիի բաժանմունք է ներկայացել 54-ամյա Մհեր Մ.-ն եւ հանձնել ինքնաձիքի 7,62 մմ տրամաչափի 100 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 15.00-ին, 1962 թ. ծնված Նանուլ Է.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք է հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` առանց պահունակի, իսկ երեկոյան, ժամը 21.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Վարդուհի Մ.-ն եւ հանձնել տարբեր տրամաչափի 179 փամփուշտ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ, «Ֆ-1» տիպի նռնակ եւ նռնակի պայթուցիչ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է. ապօրինի պահվող զենքը վաղ թե ուշ չարիք է բերում, ինչից զերծ մնալու լավագույն միջոցը զենքի կամավոր հանձնումն է, որի համար, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք` քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:
ՀՀ քրեական օրենսգիրք Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
5-րդ կետ. Զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:





























