«Ջրտուք» ՍՊԸ-ն ու գերմանական Fichtner Water & Transportation GmbH ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության են ներկայացրել Ջերմուկ քաղաքում ջրահեռացման ցանցի վերականգնման նախագիծ:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը՝ Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի հետ համատեղ; Ծրագրի ընդհանուր արժեքն է 20 մլն դոլար, որից 7 մլն դոլարը Եվրամիության հարեւանության ներդրումային հիմնադրամի դրամաշնորհն է: 17 համայնքներում կկառուցվի ջրամատակարարման ցանց, իսկ երկուսում (Ջերմուկ եւ Դիլիջան)՝ նաեւ ջրահեռացման;

Ջերմուկում կկառուցվի կեղտաջրերի մաքրման կայան: Կեղտաջրերը հեռացվելու են կոլեկտորներով դեպի այդ կայան, ու մաքրվելուց հետո լցվելու են Արփա գետը: