Դուք նախապատմությունը գիտե՞ք, իրենք ինչ էին ասում: Եթե նորից ըլնի, նույնը կասեի։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խորհրդարանում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե նորմա՞լ է համարում, որ պաշտոնյաները վիրավորական արտահայտություններով են դիմում բողոքի ակցիա անող քաղաքացիներին, ինչպես օրերս ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն էր ասել «ոչխար»:
Հարցին, թե Սերժ Սարգսյանն իրեն չի՞ ասել, որ Հայաստանի քաղաքացիների հետ պետք է «Դուք»-ով խոսել, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես «Դուք»-ով եմ խոսել»:
- «Դուք»-ով եք «համբալ» ասե՞լ:
- Ահա:
Հիշեցնենք, որ 2010թ. Կարեն Կարապետյանը նախագահական նստավայրի դիմաց «համբալ» էր անվանել բողոքի ակցիայի մասնակցող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից մեկին։





























