Օրերս Երեւանում մի խումբ տղամարդիկ հետապնդել են Մալաթիա-Սեբաստիա համայնքի 31-ամյա բնակչուհուն ու պահանջել 2 միլիոն դրամ: Հակառակ դեպքում սպառնացել նրա հետ դաժան հաշվեհարդար տեսնել:
Կինը նրանց է հանձնել նշված գումարը, ինչից հետո տղամարդիկ հայտնվել են իրավապահների «թակարդում»:
Իրականում պարզվել է, որ կնոջ ամուսինը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից է ու բանտում տանուլ է տվել 2 մլն դրամ, որը մյուս կողմը փորձել է ստանալ այս ճանապարհով:
NEWS.am-ը տեղեկացավ, որ ոստիկանները սեպտեմբերի 10-ին բերման են ենթարկել կնոջն սպառնացողներին: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:




























