Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 109-րդ կմ-ին, սեպտեմբերի 10-ին, ժամը 17.50-ի սահմաններում, իրար են բախվել «ԿամԱԶ» բեռնատարը եւ «Միցուբիշի Պաջեռո»  մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Միցուբիշի Պաջեռո»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: