USAID/PRIP-ի նոր նախագիծը կօգնի Հայաստանում կենսաթոշակային համակարգի քաղաքացիական վերահսկողությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է PRIP նախագծի ղեկավար Արտակ Ղազարյանը: «Պատրաստվում ենք համագործակցել ՀԿ-ների հետ, որպեսզի նրանք կարողանան ավելի արդյունավետ կերպով վերահսկել Հայաստանում ներ կենսաթոշակային համակարգը, որն ուժի մեջ կմտնի 2014-ի հունվարից»,-ասել է նա:
Նոր համակարգի վերաբերյալ քաղաքացիների տեղեկացվածությունը ավելացնելու նպատակով USAID/PRIP-ը համագործակցելու է Կենտրոնական բանկի, Աշխատանքի նախարարության սոցապ ծառայության «Կենսաթոշակային բարեփոխումների մասին տեղեկացվածության կենտրոն» հիմնադրամի հետ:
Աշխատանքի նախարարության հետ աշխատանքը ներառելու է նաեւ սոցիալական ծառայությունների «մեկ պատուհան» համակարգը, ինչպես նաեւ կենսաթոշակային տվյալների բազայի կատարելագործում: «Փորձելու ենք այն տեղափոխել միասնական ծրագրային հարթակ, որպեսզի Սոցապ ծառայության ներսում տվյալների փոխանակումը առավելագույնս հեշտ լինի: Բոլոր անճշտությունները, որոնք կարող են լինել կենսաթոշակային ցուցակներում, եւս վերացվելու են»,-հավաստիացրել է Ղազարյանը:
Հիշեցնենք, որ պարտադիր մասնավոր կենսաթոշակային կուտակային համակարգը Հայաստանում մեկնարկում է 2014-ի հունվարի 1-ից: Բարեփոխումները տարածվում են ինչպես վարձվող աշխատակիցների, այնպես էլ իրենք իրենց գործով ապահովող քաղաքացիների վրա:





























