Տարեկան երկու վարչական խախտում իրականացնելու համար աշխատանքային միգրանտներին կարող են արտաքսել Ռուսաստանից: Համապատասխան օրինագիծը սեպտեմբերին 11-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է Մոսկվայի քաղաքային դումայում: Այս կերպ Մոսկվան արձագանքել է հուլիսին տեղի ունեցած վթարին, երբ Հայաստանի քաղաքացու վարած բեռնատարը բախվել էր մարդատար ավտոբուսին: Արդյունքում՝ 18 մարդ էր զոհվել:
Ընդ որում, իշխանությունները հաշվի են առել համապատասխան օրենքի փոփոխությունը, որի համաձայն օտարերկրյա քաղաքացիներին արգելվելու է բեռնատար, ավտոբուս կամ այլ կոմերցիոն տրանսպորտային միջոց վարել՝ առանց ռուսական վարորդական իրավունքի: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»:
Վերջնական ընդունումից հետո համապատասխան օրինագիծն ուղարկվելու է Պետդումա:





























